Հայաստանի ձմեռային զբոսաշրջության վայրերը սպասում են զբոսաշրջիկներին

PanARMENIAN.Net - Հայաստանի ձմեռային հանգստավայրերն արդեն պատրաստ են ընդունել զբոսաշրջիկներին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: «Մենք ունենք անհրաժեշտ ողջ ենթակառուցվածքները Հայաստանում ձմեռային հանգստի կազմակերպման համար: Այս ձմեռ զբոսաշրջիկներին սպասում են Ծաղկաձորն ու Ջերմուկը, որտեղ արդեն երկու սահուղի է կառուցվել: Բացի այդ, մենք շարունակում ենք զարգացնել ենթակառուցվածքներն ու լեռնադահուկային մարզաձեւը երկրի հյուսիսային քաղաքներում»,-ասել է վարչության պետը: Նրա խոսքերով, ձմռանը զբոսաշրջիկների թվի անկում չի սպասվում: Հակառակը, ինչպես հավաստիացրել է Մեխակ Ապրեսյանը, յուրաքանչյուր տարվա հետ աճում է հետաքրքրությունը Հայաստանում ձմեռային հանգստի հանդեպ:



«Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի Հայաստանում տեղի կունենա «Ձմեռային փառատոն», որի շրջանակներում երկրի տարբեր մարզերում մի շարք միջոցառումներ կանցկացվեն»,-հավելել է նա: Խոսելով այն մասին, թե որտեղ են հայերը գերադասում հանգստանալ ձմռանը, Ապրեսյանն ասել է, որ նրանք հիմնականում մեկնում են Ռուսաստան եւ արաբական երկրներ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---