2009 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 422 807 զբոսաշրջիկ

PanARMENIAN.Net - 2009 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 422 807 զբոսաշրջիկ: Դա 5,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: «2008 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 399 հազար 691 զբոսաշրջիկ: Անշուշտ, ֆինանսական ճգնաժամը կանդրադառնա Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի աճի վրա, սակայն անկում չի լինի»,-ասել է վարչության պետը:



Ըստ նրա, Հայաստան զբոսաշրջիկներ են ժամանում հիմնականում ՌԴ-ից, Վրաստանից, ԱՊՀ այլ երկրներից, Եվրոպայից, Իրանից, ԱՄՆ-ից: «Շուրջ 60-62 տոկոսը ծագումով հայ են, սակայն վերջին տարիներին ընդլայնվում է այն երկրների աշխարհագրությունը, որտեղից զբոսաշրջիկներ են ժամանում Հայաստան: Օրինակ, վերջին 2 տարում զբոսաշրջիկների խմբեր են ժամանում Թուրքիայից, Լատինական Ամերիկայից եւ սկանդինավյան երկրներից»,-ասել է Մեխակ Ապրեսյանը:



Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանն ու նրա ազդեցությանը ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման վրա` Մ.Ապրեսյանն ասել է, որ սահմանի բացումն ընդհանրապես դրական է ազդում այդ ոլորտի զարգացման վրա: «Թուրքիայի հետ սահմանի բացումը բարենպաստ ազդեցություն կունենա մեր երկրի ներգնա եւ արտագնա զբոսաշրջության զարգացման վրա: Բացի այդ, դա կնպաստի տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը»,-ասել է Մ.Ապրեսյանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---