Նիկոլայ Ռիժկով. «Հայաստանի երկաթուղային ճանապարհներն սկսեցին գործել»

PanARMENIAN.Net - Ռուսական կողմը միանգամայն բավարար է համարում «Հարավ-կովկասյան երկաթուղային ճանապարհներ» ՓԲԸ -ի մեկ տարվա աշխատանքները: Այդ մասին ասաց միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի Ռուսաստանի կողմի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության բնական մենաշնորհների հարցերով կոմիտեի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, Երեւանում տեղի ունեցող հանձնաժողովի 17-րդ նիստի ընթացքում: «Երբ մենք խորամուխ եղանք այն ամենում, ինչ արդեն կատարվել էր ՀԿԵՃ-ում, մենք համոզվեցինք, որ Հայաստանը գիտական երկրորդ շունչն է վերապրում երկաթուղային ճանապարհների բնագավառում», - ասաց նա:



Նոյեմբերի 9-ին ժուռնալիստներին Նիկոլայ Ռիժկովը հայտնեց, որ նիստի ժամանակ քննարվել են մեկ տարվա ընթացքում ՀԿԵՃ-ի կատարած աշխատանքների արդյունքները եւ նշվել են առաջիկայում կատարվելիք աշխատանքների մասին: «Նիստի ընթացքում քննարկվեցին Թուրքիայի հետ սահմանը բացվելու դեպքում տրանսպորտային հնարավորությունների օգտագործման, ինչպես նաեւ լաստանավային փոխադրումների մասին հարցերը», - հայտնեց հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահը:



Միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի տնտեսական հարցերով հայկական կողմի համանախագահ, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբավորման քարտուղար Արամ Սաֆարյանն իր հերթին ավելացրեց, որ երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցությունը նոր մակարդակի է բարձրանում: «Այս նիստը վկայում է, որ դեռ չեն կորսվել հնարավորությունները` Հայաստանը միջազգային տրանսպորտային միջանցքի վերածելու», - նշեց նա:



Տնտեսական հարցերով միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի 17-րդ նիստի արդյունքների հիման վրա ստորագրվելու է համաձայնագիր երկկողմանի համագործակցության, այդ թվում նաեւ` Հայաստանի երկաթուղային ճանապարհների ինֆրակառուցվածքների զարգացման եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության մակարդակի բարձրացման մասին:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---