«Եվրատեսիլ-2010»-ում Թուրքիան կարող է ներկայացնել էթնիկ հայ Հայկո Ջեֆկինը

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2010» երգի հանրահայտ փառատոնին Թուրքիան կարող է ներկայացնել հայկական ծագում ունեցող Հայկո Ջեֆկինը: Ինչպես գրում է «Ակօս» թերթը, Թուրքիայում արդեն սկսվել է փառատոնի ընտրական փուլը եւ թուրքական NTV հեռուստակայանը նախնական երկրորդ փուլի ընթացքում իր կայքէջի ընթերցողներին կոչ է արել ակտիվորեն քվեարկել մասնակիցների համար: Քվեարկությանը մասնակցել են մոտավորապես 15 հազ. մարդ: Արդյունքների համաձայն, ձայների մեծամասնությունը (15,94 տոկոս) հավաքել է Հայկո Ջեֆկինը` երգիչ Թարխանից առաջ անցնելով ընդամենը 4 տոկոսով:



Եվրատեսիլի երգի 55-րդ փառատոնը կանցկացվի 2010 թ. մայիսին, Օսլոյում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---