9 նոյեմբերի 2009 - 18:42 AMT
Վիլիկ Զաքարյանի վերջին 9 տարիների աշխատանքների ցուցահանդեսը բացվեց Երեւանում
Վիլիկ Զաքարյանի աշխատանքների ցուցահանդեսը, որոնք ստեղծվել են 2000-2009 թթ. ժամանակահատվածում, բացվեց Հայաստանի նկարիչների միության ցացահանդեսների դահլիճում: Նկարիչն իր իսկ գործերը գնահատում է որպես մոդեռնիստական հրապարակ ֆանտազիայի համար. «Իմ աշխատանքներում ես միշտ տեղ եմ թողնում դիտողների ֆանտազիայի համար, որն ավելանալով իմ մտահղացումներին, ավարտուն պատկերացում է ստեղծում նկարի մասին»:

Արվեստի քննադատներին թողնելով իր աշխատանքները բնութագրելու իրավունքը, Վիլիկ Զաքարյանը նշեց. «Ես չեմ սահմանափակվում ինչ-որ գունային գամմայով եւ գիտեմ, որ ճիշտ եմ, երբ կառչում եմ քաղաքականությունից: Թող քննադատները որոշեն, թե ինչ անվանում տան իմ արվեստին»:
«Զաքարյանին հաջողվել է ստեղծել իր սեփական ոճը: Ընդ որում, ի տարբերություն շատերի, նա դրանով չի սահմանափակվում: Իր արվեստում նա անընդհատ փորձեր է անում` կատարելագործելով իր ոճը», - ցուցահանդեսի բացմանն ասաց արվեստագետ Լեւոն Լաճիկյանը:

Վիլիկ Զաքարյանը ծնվել է 1952 թ. : 1957 թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1984 թ.-ից նկարիչների միության անդամ է, իսկ 1996 թ.-ից` ՅՈՒՆԵՍԿՕ-ի արհեստավարժ նկարիչների միության անդամ:

Զաքարյանի անհատական ցուցահանդեսներ են բացվել Պրահայում (1988), Երեւանում (1994, 2000), Օբերահուզենում (1995), Փարիզում (1997), Մոսկվայում (2002), Մարսելում (2004):