Էրդողանի համար ավելի լավ է Սուդանի նախագահը, քանի Իսրայելի վարչապետը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնեց, որ գերադասում է հաղորդակցվել Սուդանի նախագահ Օմար Հասան Ալ Բաշիրի հետ, այլ ոչ թե Իսրայելի կառավարության ղեկավար Բինյամին Նետանյահուի:



Էրդողանի հայտարարությունը հնչեց այսօր բարեկամական այցով Անկարա ժամանած Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպմանը եւ կոչ արվեց պարզելու Ալ Բաշիրի Թուրքիա կատարելիք այցը չեղյալ հայտարարելու պատճառները:



Էրդողանի խոստովանությամբ, ինքն ընդունակ չէ հարգալից զրույց վարել Նետանյահուի հետ այն «հանցագործությունների» պատճառով, որոնք իրագործել է ՑԱՀԱԼ-ը Գազայի սեկտորում «Ձուլած արճիճ» գործողությունն իրականացնելու ժամանակ: «Ես մտադիր եմ հաղորդել Նետանյահուին, որ Գազայի հանցագործություններն անընդունելի են: Մուսուլմանները երբեք նման քայլի չէին դիմի»,- նշեց Էրդողանը, հաղորդում է nashe.orbita.co.il-ը:



Ալ Բաշիրը մեղադրվում է ռազմական հանցագործությունների, սեփական ժողովրդի հանդեպ ցեղասպանություն եւ մարդկության դեմ հանցագործություններ իրագործելու համար: Փորձագետների հաշվարկով, նա մեղավոր է Սուդանի 35 000 քաղաքացիների մահվան համար, իսկ նրա գործողությունները սովամահության են դատապարտել երկրի ավելի քան 80 000 բնակիչների:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---