Հայաստանում A/H1N1 հարուցիչի վարակման կասկածով արդեն 3 դեպք է արձանագրվել

PanARMENIAN.Net - Հայաստանում A/H1N1 (խոզի գրիպ) հարուցիչի վարակման կասկածով արդեն 3 դեպք է արձանագրվել եւ ներկա պահին հիվանդների անալիզների նմուշները Լոնդոն են ուղարկվել փորձաքննության համար: Հիվանդներից մեկը Իրանի քաղաքացի է, որը համապատասխան բուժում ստանալուց հետո արդեն մեկնել է հայրենիք: Մյուս երկուսը երիտասարդներ են, որոնք Մոսկվայից են ժամանել եւ ներկա պահին նույնպես համապատասխան բուժում են ստանում:



Հայաստանում ներկա պահին կա պատվաստանյութ, որը կբավականացնի 10 հազ. հոգու: Առաջին հերթին պատվաստումները կկատարվեն մինչեւ 24 տարեկան երիտասարդներին: Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի կարգադրությամբ պատվաստում ստանալու գործընթացը կարագացվի:



Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանի խոսքով, A/H1N1 հարուցիչը սովորական սեզոնային գրիպից բարդ չի, այդ թվում` վարակի եւ մահացության մակարդակով: Միակ վտանգը կայանում է A/H1N1 հնարավոր մուտացիայում, ինչը կարող է հանգեցնել պատվաստանյութի ազդեցության թուլացմանը: Ինչպես նշել է Արա Ասոյանը, A/H1N1-ը սովորական գրիպից տարբերվում է նաեւ ինկուբացիոն շրջանի տեւողությամբ` մինչեւ 7 օր, մինչդեռ սովորական գրիպի ինկուբացիոն շրջանը առավելագույնը կազմում է 4 օր: A/H1N1 հիմնական ախտանիշերն են դիարեան, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը մինչեւ 37 աստիճան: Որպես պրոֆիլակտիկ միջոցներ երկրի գլխավոր վարակաբանը բնակչությանը խորհուրդ տվեց ավելի շատ հեղուկ օգտագործել, որքան հնարավոր է տաք հագնվել, օրական մի քանի անգամ օճառով լվանալ ձեռքերը եւ պահպանել հիգիենայի բոլոր կանոնները, հաղորդում են հայկական հեռուստաալիքները:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---