9 նոյեմբերի 2009 - 21:46 AMT
Սերժ Սարգսյան. «Տարածաշրջանում կայունության կարելի է հասնել միայն համագործակցության միջոցով»
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, որպես առաաջնահերթություն, կարեւորում է իր քաղաքականության եվրոպական ուղղությունը եւ Արեւելյան գործընկերության քաղաքականությունը դիտում է որպես նոր հնարավորություն` խորացնելու իր հարաբերությունները ինչպես Եվրամիության, այնպես էլ ԵՄ-ի անդամ առանձին երկրների հետ: Հունգարիայի Նախագահը նշել է, որ իր երկիրը ուշիուշով հետեւում է Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակում Հայաստանի գործողությունների ծրագրի ու այդ համատեքստում իրականացվող բարեփոխումների առաջընթացին եւ ընդգծել, որ 2011 թ. Եվրամիությունում իր նախագահության ընթացքում Արեւելյան քաղաքականությունը լինելու է Հունգարիայի առաջնահերթություններից մեկը:

Սերժ Սարգսյանըհունգարացի իր գործընկերոջը տեղեկացրել էՀայաստան-Թուրքիահարաբերությունների կարգավորմանեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացների ներկա փուլի մասին: «Մենք ցանկանում ենք առկա խնդիրները լուծել առանց նախապայմանների, խաղաղ ճանապարհով եւ հարաբերություններ հաստատել մեր հարեւանների հետ` առկա ռեսուրսներն ուղղելով մեր տարածաշրջանի կայուն ու խաղաղ զարգացմանը: Համարում եմ, որ միայն համագործակցությամբ է հնարավոր տարածաշրջանում ապահովել զարգացում, տեւական խաղաղություն եւ կայունություն»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Իր հերթին Հունգարիայի Նախագահ Լասլո Շոյոմը ողջունել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրված առաջընթացը եւ նշել, որ Հունգարիան աջակցում է երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Մեր բանակցությունների ընթացքում ես համոզվեցի, թե ինչքան հաստատակամ է Հայաստանը կարգավորելու իր հարաբերությունները հարեւան երկրների հետ եւ դինամիզմ հաղորդելու երկարատեւ այդ հակասությունների կարգավորմանը»,- նշել է Հունգարիայի Նախագահը:

Նախագահ Սերժ ՍարգսյաննՀունգարիայիիր գործընկերոջը հրավիրել էպատասխան պետականայցով ժամանելուՀայաստան, ինչը հնարավորություն կտա շարունակելու քաղաքական երկխոսությունը: Հունգարիայի Նախագահ Լասլո Շոյոմն ընդունել է Նախագահ Սարգսյանի` Հայաստան այցելելու հրավերը:

Պետական այցի շրջանակում Սերժ Սարգսյաննայցելել էԲուդապեշտի «Հերոսների հրապարակ» եւ ծաղկեպսակ դրել Հունգարիայի անկախության համար զոհված հերոսների հուշահամալիրին: Հայաստանի Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել նաեւ Բուդապեշտի կենտրոնում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին, -հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: