10 նոյեմբերի 2009 - 13:02 AMT
Ռոման Բերեզովսկին կարող է հայտնվել «Փյունիկում»
«Փյունիկի» նախագահ Կարեն Հարությունյանը հայտարարել է, թե իր թիմի շարքերը կարող է համալրել ՀՀ հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որն այս սեզոնում հանդես կգա «Խիմկի» ակումբում: Բերեզովսկու թիմը վերջին հորիզոնականում է ՌԴ-ի առաջին լիգայում:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Փյունիկի» մամլո քարտուղար Վահան Դանիելյանն ասել է, որ դեռեւս պարզ չէ, կընդունի արդյոք Բերեզովսկին առաջարկը թե ոչ: «Ռուսաստանում եւս կա թիմ, որը ցանկանում է ձեռք բերել Բերեզովսկուն, ընտրությունն իրենն է: Մեր ակումբի մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել է, որ Չեմպիոննների լիգայի ընտրական տուրին նախապատրաստվելու համար «Փյունիկը» ցանկանում է պաշտպանության, կիսապաշտպանության եւ հարձակման ոճում խաղացող ֆուտբոլիստներ ձեռք բերել»,-ասել է Դանիելյանը:

Դեռ հայտնի չեն այն ֆուտբոլիստները, որոնք կհամալրեն «Փյունիկի» կազմը 2010թ. մրցաշարերում: