10 նոյեմբերի 2009 - 13:36 AMT
Հայաստանի արտաքին պետական պարտքը մինչեւ 2010 թվականի ավարտը կկազմի 3,5 մլրդ դրամ
Հայաստանի արտաքին պետական պարտքը մինչեւ 2010 թվականի ավարտը կկազմի 3,5 մլրդ դրամ: Այդ մասին նոյեմբերի 10-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը: Այս առնչությամբ նա հավելել է, որ մինչեւ 2008թ, վերջը ՀՀ պետպարտքը կազմում էր 1,5 մլրդ դրամ, մինչեւ 2009թ. ավարտը նրա չափերը մեծացան` կազմելով 3 մլրդ դրամ, իսկ 2010թ. ավարտին այն կկազմի 3,5 մլրդ դրամ:

Բացի այդ, Գ.Մինասյանը հավելել է, որ միայն արտաքին պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ 2008-ին կազմել է 13 տոկոս, 2009-ին` 30 տոկոս, իսկ 2010-ին` կկազմի 41 տոկոս:

Այս համատեքստում, նա նշել է, որ ըստ միջազգային նորմերի, երկրի պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ չպետք է գերազացի 50 տոկոսի ցուցանիշը: