Հայաստան. «2010 թ. գիտության եւ կրթության բնագավառի բյուջեն կազմում է 95 մլրդ դրամ»

PanARMENIAN.Net - «2010 թ. գիտության եւ կրթության բնագավառի բյուջեն կազմում է 95 մլրդ դրամ, ինչը 13 մլրդ դրամով ավելի քիչ է ընթացիկ տարվա բյուջեից: Սակայն դա չի խանգարի պահպանել զարգացման բոլոր ծրագրերը, ինչպես նաեւ մենք պետք է կրթության բոլոր բնագավառներում առավել մեծ օգտավետությամբ օգտագործենք արտաբյուջետային միջոցները», - նոյեմբերի 10-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը :



2009 թ.-ի համեմատ 2010 թ.-ին բյուջեի ծախսերը կկրճատվեն 12 տոկոսով, ընդ որում, Համաշխարհային բանկը եւ Եվրամիությունը կրթական ծրագրերի համար կտրամադրեն 4 մլրդ դրամ:

«Կրթության բնագավառում բյուջեի կրճատումը պայմանավորված է ոչ միայն տնտեսական ճգնաժամով, այլեւ դեմոգրաֆիկ հիմնախնդիրներով: Եկող տարի աշակերտների թիվը կկրճատվի 20 հազարով: Այս միտումը նկատվում է նաեւ ԲՈՒՀ-երում: Հենց սա էլ առիթ դարձավ, որ բյուջեն 1 մլրդ դրամով կրճատվի», - ընդգծեց գիտության եւ կրթության նախարարը, ավելացնելով, որ մնացած 12 մլրդ-ը կրճատվել է կրթության համակարգի օժանդակ ծառայությունների հաշվին, մասնավորապես, կրճատվել են հանրապետության դպրոցների վերանորոգման աշխատանքները:



Մյուս տարի 48 դպրոց կստանա ավագ դպրոցի կարգավիճակ: Կրթության օժանդակ ծրագրերի շրջանակում մյուս տարի ցածր դասարանների աշակերտները անվճար կստանան դասագրքեր, ինչպես նաեւ բարձր դասարանների աշակերտներն անվճար կստանան 4 առարկաների դասագրքեր:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---