10 նոյեմբերի 2009 - 17:16 AMT
«Հատիս» ակումբի մարզիչ. Գլխավորը մեզ համար չպարտվել թուրքական «Բեշիկտաշին»
«Հատիս» բասկետբոլային ակումբի մարզիչ Գիյա Ղազանչյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ չնայած այն բանի, որ բասկետբոլիստները վնասվածքներ ունեին, ներկայումս իրավիճակը կարգավորվել է: «Թիմը նպատակասլաց աշխատում է: Ուրախ եմ, որ մեր առաջին խաղը հունական «Պանատինայկոսի» հետ է, երբ խաղում ես ուժեղ թիմի հետ` աճում ես: Գլխավորը մեզ համար չպարտվել թուրքական «Բեշիկտաշին», եւ մենք կփորձենք հաղթահարել խմբային փուլը»:

Ղազանչյանի խոսքերով, թիմը կաղում է պաշտպանությունում, սակայն դեռ ժամանակ կա աշխատել դրա վրա:

Թիմի ավագ Բոյանա Վուլիչը (Սերբիա) ասել է, որ լեգեոներներին շատ դուր եկավ Հայաստանը եւ արդեն զգացվում է թիմային ոգին:

«Հատիսի» կազմը, որը իր առաջին խաղը կխաղա «Պանատինայկոսի» հետ .

Բոյանա Վուլիչ (Սերբիա ) - թիմի ավագ

Իվա Սերդար (Խորվաթիա)

Աննա Բագդոյան (Հայաստան)

Անի Պետրոսյան (Հայաստան)

Տաթեւիկ Ալեքսանյան (Հայաստան)

Հասմիկ Միքայելյան (Հայաստան)

Սաթենիկ Մարտիրոսյան (Հայաստան)

Ջուլիան Վիանի (ԱՄՆ)

Մաուրիտա Րեյդ (Ջամայկա)

Նատիա Պուտկարաձե (Վրաստան)

Նատիա Աբուլաձե (Վրաստան)

Աննա Զարիցկա (Ուկրաինա)

Աննա Պոկոեվա (Ուկրաինա)