Տեղի ունեցավ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ «Գյումրի» մասնաճյուղի շնորհանդեսի հանդիսավոր արարողությունը

PanARMENIAN.Net - Մասնաճյուղային ցանցի կատարելագործման եւ արդիականացման գործընթացը լավագույնս արտացոլում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ձգտումը դառնալ էլ ավելի մոտ, հասկանալի եւ հասանելի իր հաճախորդների համար, տրամադրել ինչպես իր այցելուներին, այնպես էլ մասնաճյուղերի աշխատակիցներին առավելագույն հարմարավետություն - հնարավորություններ:



2009թ. նոյեմբերի 10-ին ք. Գյումրիում (Գորկու 78 հասցեում) տեղի ունեցավ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ «Գյումրի» մասնաճյուղի շնորհանդեսի հանդիսավոր արարողությունը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



«Գյումրի» մասնաճյուղի շնորհանդեսը այս տարվա աշնան ընթացքում բանկի կողմից կազմակերպվող երկրորդ պաշտոնական նորաբնակությունն է: Հոկտեմբեր ամսում նոր վերանորոգված շենքում իր այցելուներին դիմավորեց «Գյումրի» մասնաճյուղը: Մինչեւ 2009թ. վերջը նմանատիպ շնորհանդեսներ նախատեսվոմ է անց կացնել «Դիլիջան» եւ «Արարատ» (ք. Վեդի) մասնաճյուղերում:



«Գյումրի» մասնաճյուղը, լինելով Շիրակի մարզում Բանկի տարածքային կար-որ ստորաբաժանումներից մեկը, տրամադրում է բացառիկ բանկային ծառայությունների լայն սպեկտր ոչ միայն Գյումրի քաղաքի բնակիչներին եւ կազմակերպություններին, այլեւ պետության ողջ հարավ-արեւմտյան շրջանին :



Համաձայն ՎՏԲ Հայաստան Բանկի մասնաճյուղերի կատարելագործման, արդիականացման եւ նյութատեխնիկական բազայի զարգացման ծրագրին «Գյումրի» մասնաճյուղում անց են կացվել վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ` համապատասխանեցնելով շենքի արտաքին եւ ներքին կահավորումը ՎՏԲ բրենդին եւ ֆիրմային ոճին: Արդյունքում մասնաճյուղը սարքավորված է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, հատուկ սարքավորումներով, գրասենյակային կահույքով եւ բոլոր անհրաժեշտ կոմունիկացիոն միջոցներով, իսկ մասնաճյուղի հաճախորդներն ու այցելուները ստացել են ավելի հարմարավետ պայմաններում որակով եւ արագ սպասարկման հնարավորություն: Ներկա դրությամբ «Գյումրի» մասնաճյուղում սպասարկվում է մոտ 20 000 հաճախորդ, որոնց թվում են ինչպես պետական կազմակերպություններ եւ առեւտրային ձեռնարկություններ, այնպես էլ անհատ ձեռներեցներ եւ քաղաքացիներ:



«Գյումրի» մասնաճյուղի շնորհանդեսի հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՎՏԲ Հայաստան Բանկի ղեկավարությունը, ի դեմս Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի, Բանկի դեպարտամենտների տնօրեններ եւ վարչության պետեր, Գյումրի քաղաքի մարզպետ տիկին Լիդա Նանյանը, քաղաքապետ Վ. Ղուկասյանը, մարզի եւ քաղաքի վարչության ղեկավարների լիազոր ներկայացուցիչներ, Գյումրի քաղաքում տեղակայված զորամասերի հրամանատարներ, ինչպես նա- այլ պաշտոնատար անձինք, բիզնեսի բնագավառի, կրթության - մշակույթի ներկայացուցիչներ:



Գյումրի քաղաքում գործում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 3 մասնաճյուղ` մասնաճյուղ «Գյումրի» եւ երկու մինիմասնաճյուղ Թիվ 57 եւ Թիվ 58: «Գյումրի» եւ Թիվ 58 մասնաճյուղերը ամբողջությամբ վերանորոգված են եւ տեխնիկապես վերազինված: Մոտակա ժամանակներս կսկսվեն վերանորոգման աշխատանքներ Թիվ 57 մասնաճյուղում Ռիժկովի 5, տուն 2 հասցեով:



2004թ. ապրիլին ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ միջազգային ֆինանասական ՎՏԲ խմբի անդամ: Ներկա դրությամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ միակ բաժնետերն է /100% բաժնետոմսերի սեփականատեր/ Ռուսաստանում մեծությամբ երկրորդ ՎՏԲ բանկը: ՎՏԲ-Հայաստան Բանկը մի շարք ցուցանիշներով ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է:



«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ մասնաճյուղային ցանցը 10.11.2009թ. դրությամբ ունի 74 մասնաճյուղ, որից 29 մասնաճյուղ ք. Երեւանում եւ 45 մասնաճյուղ շրջաններում: Այսօրվա դրությամբ Բանկի 45 մասնաճյուղեր ամբողջությամբ վերանորոգված են, տեխնիկապես հագեցած եւ կահավորված ՎՏԲ բրենդին եւ ֆիրմային ոճին խիստ համապատասխան: Մոտակա ժամանակներս նախատեսվում է եւս 3 մասնաճյուղի վերանորոգում եւ 5 մասնաճյուղի հասցեափոխություն:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---