Հայաստանն ու Շվեյցարիան համաձայնագիր են ստորագրել դիվանագետների համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին

PanARMENIAN.Net - Բարձր գնահատելով երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ համագործակցության մակարդակը` Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյը պայմանավորվել են պարբերաբար միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել, ինչպես նաեւ խորացնել համագործակցությունը առեւտրատնտեսական ոլորտում:



Նալբանդյանը նաեւ երախտագիտություն է հայտնել Շվեյցարիային հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդության համար:



Այցելության շրջանակներում Շվեյցարիայի կառավարության ընդունելությունների պալատում Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիրը»,-հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---