Թուրքիան գաղտնի դաշինք է կնքել Իրանի հետ Իսրայելի դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ու Իրանի միջեւ գաղտնի համաձայնագիր է կնքվել, ըստ որի Անկարան հետախուզական տեղեկատվություն կտրամադրի Իրանին, որը թույլ կտա վերջինիս խուսափել Իսրայելի հարվածից: Այդ համաձայնության մասին, որը ձեռք է բերվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի Թեհրան կատարծ այցի ժամանակ, հաղորդում է Debka գործակալությունը:



Այս համաձայնությունները զարգացում կստանան Ահմադինեժադի Ստամբուլ կատարած այցի ժամանակ: Թուրքիան խոստացել է Իրանին փոխանցել նաեւ տեղեկությունները տարածաշրջանում ամերիկյան զորքերի տեղաշարժի մասին, որը կապված է Իրանի դեմ հնարավոր գործողությունների հետ:



Ասվում է, որ թուրքական բանակի հրամանատարությունը ի սկզբանե դեմ էր իր իսլամիստ-վարչապետի ծրագրերին, սակայն հետո ընդունեց դրանք:



Այսպիսով վերջնականապես կործանվեց Թուրքիայի ռազմավարական դաշինքը Իսրայելի հետ, իսկ հյուսիսային ճակատը Իսրայելի դեմ ուժեղացավ, գրում է cursor.go.il-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---