11 նոյեմբերի 2009 - 15:59 AMT
Հայաստանի տրանսպորտի նախարարությունը չի մասնակցում «Կազբեկ-Վերին Լարս» հսկիչ -անցագրային կետի բացման բանակցություններին
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանել «Կազբեկ-Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետի բացումն ու ՌԴ եւ Վրաստանի միջեւ գոյություն չունեցող դիվանագիտական հարաբերությունները:

«Այդ հարցի վերաբերյալ ես չեմ կարող որեւէ պաշտոնական տեղեկություն կամ որեւէ մեկնաբանություն տալ, քանի որ այն Ռուսաստանի եւ Վրաստանի լուծելու հարցն է», - հայտնեց նա Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Նախարարն ավելացրեց, որ նախարարության մակարդակով չի ստեղծվել համապատասխան գերատեսչություն, որն զբաղվեր այդ բանակցություններով: