11 նոյեմբերի 2009 - 16:18 AMT
Բաքուն համառորեն մտադիր է փոխել իր մոտեցումները ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում
Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների` նոյեմբերի վերջին սպասվող հանդիպման արդյունքներով երկու երկրների ԱԳՆ միջեւ խորհրդակցությունները կշարունակվեն դեկտեմբերի 1-2-ին Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը: Այդ մասին Բաքվում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Նա կրկին հաստատել է Բաքվի հավատարմությունը ղարաբաղյան հիմնահարցի աստիճանական լուծմանը, որը նախատեսում է սկզբում հայկական զորքերի դուրսբերումը ականազերծման հաջորդող գործընթացով, այնուհետեւ ինֆրակառույցի վերականգնումը եւ բոլոր փախստականների վերադարձը բոլոր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը զուգընթաց: Ինչպես նշել է Էլմար Մամեդյարովը, միայն դրանից հետո կարելի է խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին:

Բացի դրանից Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը համատեղ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների կողմից, եւ կրկին նշել է, որ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, հաղորդում է 1news.az-ը: