8 մարտի 2002 - 18:37 AMT
ՄԱՐՏԻ 11-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԸ
Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը փոխխոսնակ Գագիկ Ասլանյանի ղեկավարությամբ մարտի 11-ին կմեկնի Մոսկվա` հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդել են Հայաստանի Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունում, մարտի 12-ին Գ.Ասլանյանը եւ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի խոսնակ Գենադի Սելեզնյովը հանդես կգան հանձնաժողովի բացման նիստի ժամանակ: Մարտի 13-ին աշխատանքները կշարունակվեն Պետդումայի եւ Ռուսաստանի Դաշնության Խորհրդի հանձնաժողովներում: Հայկական պատվիրակության անդամները կմասնակցեն ՌԴ Դաշնային Խորհդի նիստի աշխատանքներին, ինչպես նաեւ կհանդիպեն ԱՊՀ երկրների գործերով Պետդումայի տնտեսական քաղաքականության եւ գործարարության կոմիտեների անդամների հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: