Ջոն ՄըքՔեյնը հավատում է, որ հայերը Ցեղասպանության են ենթարկվել11 նոյեմբերի 2009 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի սենատոր, հանրապետական Ջոն ՄըքՔեյնը հայտարարել է, որ բավականաչափ փաստաթղթեր գոյություն ունեն, որոնք վկայում են հայ ժողովրդի Ցեղասպանության մասին: «Ես հավատում եմ, որ հայ ժողովրդի հանդեպ Ցեղասպանություն է իրագործվել, եւ գտնում եմ, որ բավականաչափ փաստաթղթեր գոյություն ունեն, որոնք վկայում են հայ ժողովրդի Ցեղասպանության մասին: Թուրքրերը, եւ մասնավորապես, հայերը, չեն կարողանա մոռանալ անցյալը»,-ասել է ամերիկացի սենատորը: Ջոն ՄըքՔեյնը նշել է նաեւ, որ հենց այդ պատճառով է նա հասկանում աստիճանաբար Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հայկական կողմի ջանքերը: «Մենք վկաներն ենք զգալի առաջընթացի Հայաստանի ու Թուրքիայի միջեւ: Առաջին անգամ կողմերը քայլեր են կատարում նույն ուղղությամբ»,-ասել է սենատորը: Այնուամենայնիվ, սենատորը խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինչու իր 2008թ.նախագահության համար իր նախընտրական արշավի ընթացքում նա չի բնութագրել 1915թ. իրադարձությունները որպես Հայոց ցեղասպանություն, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Իր նախընտրական արշավի ժամանակ ՄըքՔեյնը դիմել է Արիզոնա նահանգի հայ համայնքին` աջակցություն խնդրելով հայ ընտրողներից: Ելույթ ունենալով Արիզոնայում, նա բարձր է գնահատել հայերի ավանդը ամերիկյան հանրության կյանքում, ինչպես նաեւ Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին Իրաքում եւ Աֆղանստանում, սակայն չկարողացավ ներկայացնել իր դիրքորոշումը ԱՄՆ հայ համայնքի շահերի վերաբերյալ: Բացի այդ, Ջոն ՄըքՔեյնը լռություն է պահպանել ԼՂՀ-ի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման հարցում: Ավելին, գործնականում ԱՄՆ Կոնգրեսում նրա աշխատանքի ողջ շրջանում սենատորը կամ դեմ է հանդես եկել, կամ չեզոք դիրք է գրավել ամերիկահայերին հուզող հարցերում: 2007թ. հոկտեմբերին նա դեմ հանդես եկավ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: 1999թ. ՄըքՔեյնը դեմ քվեարկեց Ադրբեջանին Հայաստանի ու ԼՂՀ հանդեպ նրա թշնամական վերաբերմունքի համար ամերիկյան օգնության սահմանափակման վերաբերյալ օրինագծին: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |