8 մարտի 2002 - 18:29 AMT
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՄՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
1994 թվականին կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը եւ պահպանումը 8 տարիների ընթացքում «մեծ իրադարձություն է» Ադրբեջանի եւ Հայաստանի համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ԵԱՀԿ Գործող նախագահ Ժայմե Գամայի հետ հանդիպման ընթացքում: Ալիեւի խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները անցած 10 տարիների ընթացքում քիչ ջանք չեն գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, սակայն հիմնախնդիրը այդպես էլ չի լուծվել: «Միեւնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ հարցը չափազանց բարդ է»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Նա հաստատել է իր հակվածությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ կարծիք է արտահայտել, որ Մինսկի Խումբը եւ նրա համանախագահները դեռ կարող են դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ալիեւը կոչ է արել Գամային օգտագործել ԵԱՀԿ-ի բոլոր հնարավորությունները` 2002 թվականին հասնելու համար հակամարտության հանգուցալուծմանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: