Ի վերջո Կրեմլի որոշումից է կախված Չինաստանի դիրքորոշումն Իրանի հարցում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ցույց է տալիս, որ պատրաստ է առավել կոշտ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, որը հրաժարվեց սահմանափակել իրեն լրահարստացման մասին միջազգային պայմանագրով: Սակայն «անհնազանդ» ռուս գիտնականները, հնարավոր է, շարունակում են օգնել Իրանին միջուկային ծրագրի առաջխաղացման հարցում, գրում է The Christian Science Monitor-ը «Ռուսաստանի դիրքորոշումն Իրանի հարցում` եւ մեզ, եւ ձե՞զ» հոդվածում:



Ըստ պարբերականի, Ռուսաստանին մեծ դեր է հատկացված Իրանի հարցում բանավեճի վերաբերյալ, եւ, ինչպես գտնում են որոշ դիվանագետներ, Կրեմլի որոշումից է կախված ի վերջո Չինաստանի դիրքորոշումն Իրանի հարցում:



«Որոշ տատանումներից հետո Մոսկվան կարծես թե համաձայնվեց հավանություն տալ պատժամիջոցների կիրառմանը: Միեւնույն ժամանակ գնալով ավելի հաճախ են արտահայտություններ հայտնվում, որ պաշտպանական սպառազինության պաշտոնակակն արտահանման հետ մեկտեղ ՌԴ-ն աջակցում է Իրանին միջուկային զենքի մշակման հարցում: Ընդ որում ենթադրվում է, որ ռուս գիտնականները գործում են ոչ պաշտոնապես եւ նույնիսկ «անհնազանդության» կարգով: Որոշ ամերիկացի կոնգրեսականներ այդ առնչությամբ պահանջում են Սպիտակ տնից հաշվետվություն ներկայացնել նման շփումների հնարավորության մասին եւ դրա հետ են շաղկապում հետագա բանակցությունները Ռուսաստանի հետ միջուկային հարցերի վերաբերյալ»,-ասվում է հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---