12 նոյեմբերի 2009 - 16:01 AMT
Նոյեմբերի 13-ին Հայաստանում մեկնարկում է հրաձգության առաջնությունը
Նոյեմբերի 13-ին Հայաստանում մեկնարկում է հրաձգության բաց առաջնությունը: Անմիջականորեն մրցաշարը կկայանա նոյեմբերի 14-15-ը Երեւանի Հրաձգության պատանեկան դպրոցում:

«Առաջնությանը կմասնակցեն մինչեւ 20 տարեկան 50 պատանիներ եւ աղջիկներ Երեւանից, Գյումրիից եւ Վանաձորից»,- ասաց Հայաստանի Հրաձգության ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պետիկյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: