12 նոյեմբերի 2009 - 16:02 AMT
Գորան Լենմարկերի տարածաշրջանային այցը հետաձգվել է մինչեւ 2010թ.
Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի հարցերով ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի տարածաշրջանային այցը հետաձգվել է մինչեւ 2010թ.: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանը:

Ինչպես նշեց Սաֆարյանը, այցի շրջանակներում Գորան Լենմարկերիը պետք է հանդիպեր Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: