12 նոյեմբերի 2009 - 17:19 AMT
Տալի Հուշախաղի վեց տուրերից հետո Լեւոն Արոնյանը կիսում է 5-6-րդ տեղերը Մագնուս Կարլսենի հետ
Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի Հուշախաղի վեց տուրերից հետո մրցաշարային սանդղակը 4,5 միավորով գլխավորում է Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), որը պարտության մատնեց Ռուսլան Պոնոմարյովին (Ուկրաինա): Նրան 0,5 միավորով զիջում է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը: 3-4-րդ տեղերը կիսում են Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) եւ Բորիս Գելֆանդը (Իսրայել), որից պարտություն կրեց Լեւոն Արոնյանը (Հայաստան): Այդ պարտությունից հետո Արոնյանն ակտիվում 3 միավոր ունի եւ կիսում է 5-6-րդ տեղերը Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ:

Նոյեմբերի 12-ին` 7-րդ տուրում տեղի կունենան հետեւյալ պարտիաները`

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)

Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) - Պետեր Լեկո (Հունգարիա)