Հայաստանում շինարարության բնագավառին բաժին է ընկնում ՀՆԱ 2/3-րդ անկում

PanARMENIAN.Net - «2009 թ. ինն ամիսների ընթացքում համախառն ներքին արտադրանքը (ՀՆԱ) կրճատվել է 18,3 տոկոսոով, ինչը բացասական ցուցանիշ է», - Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանում Միջազգային փոխարժույթի հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը : Ըստ նրա, եթե ուսումնասիրվի ՀՆԱ ամենամսյա աճը, ապա կգրանցվի 1,7 տոկոս դրական աճ: « Սպասվում է, որ 2009 թ. վերջին երեք ամիսների ընթացքում ՀՆԱ-ն կպահպանի իր աճը: 2008 թ. համեմատ, այս տարի ՀՆԱ բացասական անկումը կազմում է 15,5 տոկոս», - նշեց Նինկե Օմեսը:



Նա նաեւ ընդգծեց, որ ՀՆԱ 18,3 տոկոս անկումը համարյա ամբողջությամբ պայմանավորված է շինարարության բնագավառում տիրող իրավիճակից: «18,3 տոկոսից 14 տոկոսը կապված է շինարարության բնագավառում տնտեսական անկման հետ», - հավաստիացրեց Օմեսը, ավելացնելով, որ մյուս բնագավառներում տնտեսական անկում չի գրանցվել:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---