12 նոյեմբերի 2009 - 18:23 AMT
Հայաստանի տարածքում նոյեմբերի 5-11 երկու երկրաշարժ է արձանագրվել
Հայաստանի տարածքում նոյեմբերի 5-11 երկու երկրաշարժ է արձանագրվել 3 եւ ավելի բալ ուժգնությամբ, PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին հանրապետության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:

Էպիկենտրոնում 3-4 բալ ուժգնությամբ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին Աշոցք գյուղից չորս կիլոմետր հյուսիս:

Հանրապետության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հերքել է լուրերն այն մասին, որ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի հետ սահմանի մոտ` հայկական Փամբակ գյուղից հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ ցնցում է արձանագրվել:

4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել նաեւ Թուրքիայի Դողուբայազետ քաղաքից 27 կմ հյուսիս-արեւելք: