12 նոյեմբերի 2009 - 18:38 AMT
ԻՀԿ հավատում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը
Իսլամական Համաժողով Կազմակերպությունը (ԻՀԿ) հավատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով: Այդ մասին Բաքվում հայտնեց ԻՀԿ գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուն:

«Մենք հավատում ենք, որ այդ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կլուծվի, որովհետեւ ադրբեջանցի ժողովուրդն ունի դրա իրավունքը: Մեր բոլոր բանաձեւերն այդ ուղղությամբ են ընդունվել»,- ասաց ԻՀԿ գլխավոր քարտուղարը, հաղորդում է Trend-ը: