Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սիրիայի նախագահի հրավերով մեկնեց Դամասկոս

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳարեգինԲԾայրագույն Պատրիարք եւԱմենայնՀայոցԿաթողիկոսը Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադի - հայ համայնքի հրավերով եռօրյա պաշտոնական եւ հովվապետական այցով մեկնեց Սիրիայի Արաբական Հանրապետություն:



Վեհափառ Հայրապետին ուղեկցումեն ԻրաքիՀայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը, գավազանակիր Տ. Հովնան աբեղա Հակոբյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը եւ տիար Լեւոն Սարգսյանը:

Այցի ընթացքին Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում կունենա Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադի, ՍԱՀ գլխավոր մուֆտի Ահմադ-Բադր-Ալ-դին-Հասունի հետ: Նախատեսված են հանդիպումներ նա- ՍԱՀ վարչապետի, Ազգային Ժողովի նախահագի, կրոնից նախարարի հետ: Նորին Սրբությունը կայցելի ազգային տարբեր կրթական հաստատություններ, կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կմատուցի Հայրապետական Ս. Պատարագ:



Այս օրերին Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենա նաեւ Ասորի Ուղղափառ Եկեղեցու պատրիարք Զաքքա Ա Իվասի, Անտիոքի Հույն պատրիարք Իգնատիոս Դ Հազիմի, Ասորի կաթոլիկ եկեղեցու պատրիարք Գրիգորիոս Գ Լահամի հետ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---