12 նոյեմբերի 2009 - 19:17 AMT
2009-ին բյուջետային դեֆիցիտը Հայաստանում կազմել է 158,5 մլրդ դրամ
2009թ. 9 ամիսներին ընդհանուր շահույթի աճը նվազել է 13 տոկոսով, իսկ հարկային շահույթը` 17 տոկոսով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Ըստ նրա, դա զգալի անկում է, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարիներին հարկային եկամուտները աճում էին արագ տեմպերով: «Հարկային եկամուտների նվազման պատճառն այն է, որ շատ ընկերություններ տուժեցին ճգնաժամից, հատկապես հանքարդյունաբերական ոլորտում: Այդ ձեռնարկությունները հիմնականում շահույթ չստացան, հետեւաբար վճարվող հարկերի տոկոսը եւս նվազեց»,-ասել է Օմեսը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ չնայած հարկային շահույթի կտրուկ անկմանը, ՀՀ կառավարությունը 2009թ. 9 ամսում զգալիորեն ավելացրեց պետական ծախսերը: «Նախորդ տարվա համեմատ ընթացիկ պետական ծախսերն ավելացան 11,6 տոկոսվ, իսկ հիմնական ծախսերը` 22,6 տոկոսով»,-ասել է Օմեսը` հավելելով, որ ավելացել է նաեւ բյուջետային դեֆիցիտը: «2009թ. 9 ամիսների ընթացքում բյուջետային դեֆիցիտը կազմել է 158,5 մլրդ դրամ, ինչը կազմում է ՀՆԱ-ի 7,5 տոկոսը: Սա դեֆիցիտի կտրուկ աճ է, քանի որ անցյալ տարի այն կազմել է ՀՆԱ-ի ընդամենը 1,3 տոկոսը»,-ասել է Օմեսը` ընդգծելով, որ ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարությունը ճիշտ քաղաքականություն է վարում: «Կառավարությունը պետք է նոր պարտքեր վերցնի ու միջոցները ծախսի երկրի տնտեսության զարգացման վրա»,-ասել է Օմեսը:

Ընդ որում, նա ասել է, որ տնտեսության վերականգնման հետ, կառավարությունը պետք է կրճատի դեֆիցիտի մակարդակը: «Այս տարվա համեմատ բյուջետային դեֆիցիտը հաջորդ տարի կկրճատվի: Այն ակնկալվում է ՀՆԱ-ի 5,8 տոկոսի չափով»,-հայտարարել է Ն.Օմեսը` հավելելով, որ հաջորդ տարներին ՀՆԱ-ն դրական աճ կգրանցի` տարեկան 0,5 տոկոս: