12 նոյեմբերի 2009 - 20:23 AMT
Նիկե Օմես. Հայաստանը պետք է ավելացնի արտահանումը
Ճգնաժամի պատճառով իջել են գները մոլիբդենի եւ պղնձի վրա, ինչի հետեւանքով զգալի կրճատվել է այդ մետաղների արտահանումը Հայաստանից: Այդ մասին հայտարարել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նիկե Օմեսը: Նրա խոսքերով, դրա պատճառը նաեւ այն է, որ ողջ աշխարհում նվազել է այդ մետաղների պահանջարկը: Այդ բանի հետ կապված է նաեւ արտաքին առեւտրի դեֆիցիտը:

«Հայաստանը ներմուծում է ավելի շատ, քան արտահանում է եւ դրա համար պետք է ինչ որ ձեւով վճարել: Մարտ ամսին մենք աջակցում էինք արտարժույթի արժեզրկմանը, քանի որ դրանով իջեցվում է արտահանման գինը, եւ դա նպաստում է նրա քանակի ավելացմանը: Բացի այդ կաճեն ներմուծման գները», - նշել է տ-ն Օմեսը, եւ ավելացրել, որ երկիրը պետք է ավելացնի արտահանումը եւ նվազեցնի ներմուծումը: «Այդ նպատակը իրականացնելու համար պետք է ունենա լողացող արտարժույթի փոխարժեք», - ասել է նա: