Ուկրաինացի լրագրողները «քոչարին» ադրբեջանական պար են հռչակել

PanARMENIAN.Net - Որոշ ուկրաինացի լրագրողների անգրագիտությունն ուղղակի ապշեցնում է իր մասշտաբներով: Այդ մասին գրում է Analitika.at.ua-ն: «Արդեն սովորական են դարձել Թուրքիայի մասին ռեպորտաժները, որ ուղեկցվում են դուդուկի երաժշտությամբ, սակայն անբարեխիղճ լրագրողները որոշել են ընդլյանել հայ մշակույթի տարածման աշխարհագրությունը: ICTV հեռուստաալիքը որոշեց «նվիրել» հայտնի հայկական «Քոչարին» ադրբեջանցիներին: Նոյեմբերի 12-ին «Արտակարգ նորություններ» ծրագրում, ռեպորտաժը Խարկովի ադրբեջանցի կուրսանտների մասին ուղեկցվել է հայկական «քոչարի» պարի մեղեդիով: Ցավոք, սա արդեն տխուր ավանդույթ է դարձել Ուկրաինայում: Անգրագետ լրագրողները հայկական երաժշտությունը, խոհանոցը, պատմությունը բաշխում են բոլոր հարեւան ժողովրդներին, որոնք ՎՈՒԱՄ-ի անդամ են, արդյո՞ք սա պատահական զուգադիպություն է»,-ասում է վերլուծական կենտրոնի տնօրեն Մարատ Հակոբյանը:



Պորտալը կոչ է անում գործընկեր լրագրողներին առավել ուշադիր լինել եւ վերագրել հայկական մշակութային ժառանգությունն այլ ժողովրդներին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---