Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Հայ-բելառուսական առեւտրի տան ստեղծման վերաբերյալ

PanARMENIAN.Net - 2009թ. նոյեմբերի 10-ին Երեւանում համաձայնագիր է ստորագրվել «Ար-Բե» Հայ-բելառուսական առեւտրի տան ստեղծման վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Վիտեբսկի լիկյորի-օղու գործարանի» մարքեթինգի ու արտաքին քաղաքականության գործունեության բաժնի պետ Վալենտինա Ցիբուլսկայան: Նրա խոսքերով, պայմանագիրը ստորագրել են հայկական կողմից` «Մուլտի գրուպ» կոնցեռնը, բելառուսականից` «Մինսկ կրիստալ» առեւտրա-արտադրական ձեռնարկությունը, Վիտեբսկի եւ Գոմելի լիկյորի-օղու գործարանները, «Ակվադիվ» եւ «Բելգոսպիշչեպրոմ» ձեռնարկությունները: Հայ-բելառուսական առեւտրի տունը կգործի Շիրակի փ. 1/ա հասցեով:



Այդ կապակցությամբ Վ.Ցիբուլսկայան հավելել է, որ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում այժմ Հայաստանում ներկայացված բելառուսական ապրանքները բավականաչափ պահանջարկ ունեն, իսկ Բելառուսում կա հայկական կոնյակի պահանջարկ: «Ինչպես տեղեկացրեցին հայ գործընկերները, բելառուսական ապրանքների նախորդ խմբաքանակը լավ է սպառվում, դեկտեմբերին սպասվում է եւս մեկը»,-ասել է նա:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---