21 հունիսի 2003 - 18:45 AMT
ԲԵՌԼԻՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆՎՈՒՄ Է ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՅ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԸ
Բեռլինի վարչական դատարանում ընթանում են լսումներ` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների կալանավոր հայ քաղաքացիների Գերմանիայի կառավարությունից փոխհատուցում ստանալու իրավունքի ճանաչման վերաբերյալ: Դատարանոմ որպես պատասխանող կողմ են հանդես գալիս Գերմանիայի ֆինանսների նախարարությունը եւ «Հիշուղություն, պատասխանատվություն, ապագա» հիմնադրամը: Հայցը ներկայացրել է գերմանացի իրավաբան Ստեփան Թաշյանը, որը ներկայացնում է Հայաստանի քաղաքացիներ, նախկին խորհրդային ռազմագերիներ 82-ամյա Իշխան Մելքոնյանի եւ 79-ամյա Պարգեւ Զաքարյանի շահերը: Հիշեցնենք, որ 2000 թվականին Գերմանիայի կառավարությունը օրենք է ստորագրել «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» հիմնադրամի միջոցով ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին աշխատավորներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Հայաստանում այդպիսիք շուրջ 2000 հոգի են: