Այսօր Գերմանիան պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ տարբեր ոլորտներում

PanARMENIAN.Net - Հայաստանիվարչապետ Տիգրան Սարգսյաննընդունել էՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Հանս Յոխեն-Շմիդթին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Տիգրան Սարգսյանըողջունել է Հանս Յոխեն-Շմիդթին` դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ հայ-գերմանական հարաբերությունները հետագայում ավելի կընդլայնվեն ու կզարգանան: Ըստ կառավարության ղեկավարի, հայ-գերմանական հարաբերությունները աչքի են ընկնում արդյունավետությամբ: Սա նա- միջազգային կազմակերպությունների կարծիքն է: ՀՀ վարչապետն առանձնակի անդրադարձ է կատարել KfW բանկի կողմից իրականացված Հայաստանի Հանրապետությունում փոքր - միջին բիզնեսի վարկավորման ծրագրին, որ 2004-2005 թթ. համարվել է աշխարհում լավագույն փորձառությունը: Տիգրան Սարգսյանը կար-որել է նա- տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:



Իր հերթին դեսպանըշնորհակալություն է հայտնելջերմ ընդունելության համար ու նշել, որ նման գնահատականը պարտավորեցնում է հետագայում աշխատել ավելի մեծ եռանդով ու նվիրվածությամբ: Նա նշել է, որ Գերմանիան շահագրգռված է գործակցության հետագա խորացմամբ բազմաթիվ ոլորտներում` թե' տնտեսության, թե' գիտության ու կրթության բնագավառներում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---