13 նոյեմբերի 2009 - 17:51 AMT
Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունները մասնակցել են World Travel Market ցուցահանդեսին
Նոյեմբերի 9-12-ը Լոնդոնում անցկացվել է World Travel Market (WTM) զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսը, որին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել էին զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության (ԶԶՀԳ) եւ զբոսաշրջության ասպարեզում հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Առաջին անգամցուցահանդեսինառանձին տաղավարովմասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը` ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջային վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ: Ցուցահանդեսի առաջին օրը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տաղավարներն է այցելել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը, ով զրուցել է մասնակիցների հետ եւ քննարկել բրիտանական շուկայում Հայաստանի ու Ղարաբաղի հանրապետությունների առավել արդյունավետ ներկայացման հնարավորությունները: