Զարուհի Փոստանջյանը մեղադրում է ոստիկանությանը պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել` ուղղված Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին:



Հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 12ին, ժամը 16.30ին, Երեւանի Բաղրամյանի պողոտայում` ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական արձանագրությունների եւ «Մադրիդյան սկզբունքների» բողոքի ցույց անցկացնելու ժամանակ ոստիկանությունը ցուցարարների դեմ ճնշում են գործադրել, որից հետո ցուցարարները ստիպված տեղափոխվել են հակառակ մայթ:



Պատգամավորը նշում է նաեւ, որ Սահմանադրական դատարանի մոտ տեղի ունեցած ցույցից հետո օրինապահ մարմինները թույլ չեն տվել ցուցարարներին պաստառներով մոտենալ ՀՀ նախագահի նստավայրին:



Վերը նշված փաստերից ելնելով, Փոստանջյանը խնդրում է հայտարարությանը ընթացք տալ եւ ընդունված կարգի համաձայն, իրեն հայտնել արդյունքների մասին, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---