Անկարան պատրաստ է վերջնական հարստացնել իրանական ուրանը Թուրքիայի տարածքում

PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստ է մասնակցել իր տարածքում իրանական ուրանի վերջնական հարստացման մասին ատոմային էներգիայի միջազգային գործակալության ծրագրի իրականացմանը: Այդ մասին հայտնեց Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:



«ՄԱԳԱՏԷ-ն ցանկանում է, որպեսզի մենք մասնակցենք այդ խնդրի լուծմանը: Մենք համաձայն ենք եւ «ոչ» չենք ասի այդ առաջարկին: Մենք պետք է դուրս գանք այդ փակուղուց եւ վերացնենք Արեւմուտքի կասկածները, որը վստահ է, որ Թեհրանը փորձում է ատոմային զենք ստեղծել»,- ասաց թուրք նախարարը:



ՄԱԳԱՏԷ-ի խրագրի համաձայն, ցածր հարստացված իրանական ուրանը կհարստացվի Թուրքիայում եւ կուղարկվի Ֆրանսիա: Այնտեղ դրանից վառելիքային ձողեր են պատրաստելու ԱԷԿ-ի համար, որոնք կվերադառնան Թուրքիա եւ Իրանին կփոխանցվեն խաղաղ նպատակներով հետագա օգտագործման համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---