ՀՀ-ում ՄԱԿ բոլոր ծրագրերն ուղղված են կայուն մարդկային զարգացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանում ՄԱԿ ներկայացուցչության ղեկավար Կոնսուելո Վիդալն ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանում: Նա ավելի քան 4 տարի հաջողությամբ համակարգել է ՄԱԿ-ի գործակալությունների, ծրագրերի եւ հիմնադրամների աշխատանքը` ՄԱԿ-ի մանդատին համապատասխան, Հայաստանի կառավարության հետ համագործակցած: Այս տարիների ընթացքում ՄԱԿ-ի ընտանիքը էական ներդրում է ունեցել երկրի ջանքերին` նպատակ ունենալով հաստատել կայուն զարգացում, բարելավումներ աղքատության նվազեցման, սննդի անվտանգության, առողջապահության, կրթության եւ գենդերային հավասարության բնագավառներում եւ կացարանով ապահովել կարիքավորներին: ՄԱԿ-ը Հայաստանում աջակցել է ազգային հաստատություններին, որպեսզի հզորացնի մարդու իրավունքների եւ երկրում օրենքի գերակայությունը, երեխաների իրավունքների պաշտպանությունը, անդրադարձել է երիտասարդների խնդիրներին եւ տրամադրել հումանիտար աջակցություն, աշխատանք է ծավալել շրջակա միջավայրի պաշտպանության եւ կլիմայի փոփոխության հարցերի շուրջ: «Առանց մեր կառավարական եւ այլ գործընկերների նվիրվածության, քրտնաջան աշխատանքի եւ խանդավառության, մենք այսքան ձեռքբերումներ չէինք ունենա: Մեր բոլոր ծրագրերը նպատակաուղղված են երկրում կայուն մարդկային զարգացմանը, եւ մենք փորձում ենք ձեռք մեկնել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Ես հատկապես հպարտ եմ Հայաստանի շրջաններում ունեցած մեր հաջողությունների համար, քանի որ անհավասարություններին անդրադառնալն ավելի շատ ուշադրություն ու աջակցություն է պահանջում իշխանություններից եւ միջազգային կազմակերպություններից»,- նշել է Կոնսուելո Վիդալը: Այդ մասին հաղորդում է ՀՀ-ում ՄԱԿ տեղեկատվության բաժինը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---