ՄԱԿ-ը սատարում է ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության մեջ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն պետք է պաշտպանի իր առաջատար դերը Հարավային Կովկասում, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, կարծում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի գլխավոր քարտուղար Ջոն Հոլմսը:



«Ես կարծում եմ, որ յուրաքանչուր երկարատեւ բանակցությունների վերսկսումը հեշտ գործընթաց չէ, սակայն ղարաբաղյան հակամարտության դեպքում, վերջերս նկատվում է որոշ աշխուժություն, եւ դա հուսադրում է», - ասել է Հոլմսը:



«Չնայած այն բանի, որ այդ գործընթացը դժվար կլինի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է երկու երկրների շահերից», - ասել է Հոլմսը, հաղորդում է Trend News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---