Թուրքիան ներկայացրել է քրդերի հետ հակամարտության կարգավորման ծրագիրը

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես ներկայացրել է խաղաղության ծրագիրը, որը կոչված է վերջ տալ հակամարտությանը երկրի հարավ-արեւելքում, որտեղ բնակչության մեծամասնությունը քրդեր են: Բարեփոխումների փաթեթը ներկայացրել է խորհրդարանում ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը:



Անկարան առաջարկում է հանել ազգային փոքրամասնությունների լեզուների կիրառման սահմանափակումները, կրճատել ռազմական պահակակետերի քանակը հարավ-արեւելքում եւ հանձնաժողով ստեղծել կտտանքների կիրառման մեղադրանքներն ուսումնասիրելու համար:



«Մենք ցանկանում ենք, որ այս երկրում բոլորին վերաբերվեն որպես հավասարի»,-հայտարարել է Աթալայը` հավելելով, որ այդ նպատակին հասնելու համար, հարկ կլինի արմատական փոփոխությոհւններ կատարել թուրք ժողովրդի աշխարհընկալման մեջ:



Ընդ որում իր կես ժամ տեւած ելույթում Աթալայը ոչ մի անգամ չի հստակեցրել, թե խոսքը գնում է քրդերի մասին: Նաեւ ոչինչ չի ասվել Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների հնարավոր համաներման մասին:



Չնայած նրան, որ իշխանամետ պատգամավորները մեծամասնություն են կազմում խորհրդարանում, ընդդիմությունը բաեփոխումների փաթեթը թշնամաբար է ընդունել:



Թուրք ազգայնականների ներկայացուցիչները պնդում են, թե փոփոխությունները սպառնում են Թուրքիայի միասնությանը: Ազգայնականների առաջնորդներից մեկը հայտարարել է, թե կառավարությունն այդքան քաջություն չունի, որ դիմակայի ահաբեկիչներին, հաղորդում է BBC-ին:



Անկախության համար քրդերի մղած 30-ամյա զինված պատերազմը շուրջ 40 հազար մարդու կյանք խլեց:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---