Միջազգային հանրությունը մեղադրում է Ադրբեջանին ընդդիմության հետ հաշվեհարդար տեսնելու

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները եւ մի շարք կառավարություններ, ներառյալ ԱՄՆ-ի վարչակազմը, քննադատեցին Ադրբեջանի իշխանությունների որոշումը` ձերբակալել երկու բլոգերի ընդդիմության ակտիվիստների: Նրանց մեղադրեցին խուլիգանության եւ թեթեւ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:



Ադրբեջանի դատարանը դատապարտեց Ադնան Գադջիզադեին երկուս ու կես տարվա եւ Էմին Աբդուլաեւին երկու տարվա բանտարկության Բաքվի ռեստորանում նախորդ տարվա ծեծկռտուքի համար:



Երկու մեղադրյալները հայտարարեցին, որ ռեստորանում նրանց վրա հարձակվեցին քաղաքացիական հագուստներով երկու ոստիկան, իսկ ներկայացված մեղադրանքները պատճառ են հանդիսանում քաղաքական այլախոհության համար: Աբդուլաեւը եւ Գադջիզաձեն քննադատում էին Ադրբեջանի իշխանությունները երկրի հայտնի կայք էջերում: Բլոգերների ձերբակալումը կատարվեց նախագահ Իլհամ Ալիեւի հորինված մամլո ասուլիսի երգիծական պոստինգի ցուցադրության համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---