Արցախի համալսարանի 40-ամյակին Հայաստանից եւ Ռուսաստանից ժամանեցին ակադեմիկոսների եւ գիտնականների խումբ

PanARMENIAN.Net - ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի 40-ամյակի տոնակատարությունների շրջանակում Ստեփանակերտ

ժամանած մի խումբ գիտնականների եւ ակադեմիկոսների:



Ողջունելով հյուրերին` երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել նրանց ԼՂՀ Նախագահի հրավերն ընդունելու համար եւ նշել, որ այդ հրավերի նպատակը Հայաստանի գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության նոր ծրագրի մշակումն է: Այդ համագործակցության շրջանակներում նախատեսվում է Հայաստանի գիտական ներուժի ներգրավմամբ հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա խնդիրների հետազոտումն ու դրանց լուծման ուղիների մշակումը: Միաժամանակ Նախագահն ընդգծել է ծրագրի մանրակրկիտ պատրաստման եւ դրա հետեւողական իրագործման կարեւորությունը:



Իրենց կողմից հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի աջակցություն ցուցաբերել ԼՂՀ հետագա զարգացմանը:



Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Արցախի պետական համալսարանի եւ Հայաստանի մի շարք բուհերի ռեկտորներ, ակադեմիկոսներ, հաղորդում է ԼՂՀ նախագահի գլխավոր տեղեկատվական վարչությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---