Հայաստանում A/H1N1 վիրուսով հիվանդների թիվը հասնում է 11-ի

PanARMENIAN.Net - Հայաստանում A/H1N1 վիրուսով վարակվածների թիվը նոյեմբերի 13-ի տվյալներով հասել է 11-ի: Խոզագրիպի բոլոր դեպքերը կապված են դրսից վիրուսի թափանցման հետ, հիմնականում ՌԴ-ից, հաղորդում ՀՀ առողջապահության նախարարության կայքէջը:



Խոզագրիպով հիվանդ 11 հոգուց 8-ը բուժվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, երեքն արդեն դուրս են գրվել:



Ըստ նախարարության տվյալների, չորս հիվանդներ մեկ ընտանիքի անդամներ են: Օմսկից վերադարձած տղամարդու մոտ հայտնաբերվել է խոզագրիպ, սակայն մինչ այդ նա արդեն հասցրել էր վարակել ընտանիքի անդամներին:



Հանրապետությունում իրականացվում են հակավիրուսային միջոցառումներ, որոքն ուղղված են վիրուսի ներթափանցման եւ տարածման դեմ: Ստուգման են ենթարկվում երկիր մտնող բոլոր մարդիկ:



Հինգ հիվանդների լաբորատոր հետազոտությունների նմուշներն արդեն ուղարկվել են Լոնդոնի ռեֆերնս-լաբորատորիա:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---