Անկարան հերքում է ԵՄ -ին արտոնյալ համագործակցության մասին Ֆրանսիայի հետ համաձայնագիր կնքելու վերաբերյալ լուրերը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բուրակ Օզուգերգինը հերքել է հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան եւ Ֆրանսիան համաձայնության են եկել , որ ԵՄ-ին Անկարայի լիիրավ անդամ լինելու փոխարեն, համաձայնագիր կնքվի ԵՄ-ին այդ երկրի արտոնյալ գործընկերության մասին: Ինչպես նշել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, Եվրամիությանը Թուրքիայի անդամագրվելու գործընթացը թուրք-ֆրանսիական հարաբերությունների կարեւոր գործոն է:



«Հետեւաբար, Ֆրանսիայի հետ այդպիսի համաձայնության մասին խոսք լինել չի կարող», - ասել է Բուրակ Օզուգերգինը, հաղորդում է Anatolian News agency գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---