ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները քննարկել են Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Սինգապուրում Ասիական-Խաղաղօվկիանոսյան համագործակցության կազմակերպության (ԱԽՀԿ) անդամ երկրների գագաթնաժողովի ավարտից հետո տեղի ունեցավ ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի ու Բարաք Օբամայի նախագահների հանդիպումը: 1,5-ժամանոց հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի եւ Աֆղանստանի իրավիճակի շուրջ ստեղծված իրավիճակը:



Հանդիպման ժամանակ Մեդվեդեւը հույս հայտնեց, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կարող են նոր պայմանագիր կնքել ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին նոր պայմանագիր արդեն 2010թ. դեկտեմբերին:



Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրին` ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Ամերիկան պատրաստ է ժամանակ տալ Իրանին` քննարկելու համար, ընդունել արդյոք ՄԱԿ-ի ուրանի հարստացման ծրագիրը, սակայն դա չի կարող անվերջ տեւել:



Ռուսաստանի նախագահը նաեւ դժգոհություն է հայտնել Իրանի հետ բանակցությունների տեմպի վերաբերյալ, հայտարարելով, թե, եթե քննարկումներն անարդյունք ավարտվեն, ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կարող են դիմել «այլ միջոցների», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---