Հայաստանի համար դժվարին ժամանակներն ավարտվում են

PanARMENIAN.Net - Բրիտանական Independent թերթը հրապարակել է «Հայաստանի վերջին պայքարը` պայքար է զբոսաշրջիկների համար» հոդվածը: «Հայաստանի համար դժվարին ժամանակներն ավարտվում են: Ադրբեջանի հետ հրադադարի պայմանագիրը շարունակվում է, իսկ Թուրքիայի հետ սահմանի բացումը մոտ է», - գրում է հոդվածի հեղինակ Մարկ Լեւթլին:



Հրապարակման մեջ նա նաեւ նշում է, որ Հայաստանը ձեւականորեն գտնվում է Ադրբեջանի հետ պատերազմական իրավիճակում` ղարաբաղյան հակամարտության հարցով եւ, Թուրքիան Հայաստանի վաղեմի թշնամին լինելով, այդ հարցում աջակցում է Բաքվին, իսկ որպես նշան այդ աջակցության` փակել է Հայաստանի հետ սահմանը:



Մարկ Լեւթինը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, գրում է, որ այսօր Անկարան հերքում է «1915 թ. իրադարձությունների մասին Երեւանի մենակերպը»: Ինչպես նշում է բրիտանական ամսագիրը, հայերից շատերը Թուրքիայի հետ համաձայնագիր չեն ուզում ստորագրել այնքան ժամանակ, մինչեւ որ այդ երկիրը ճանաչի Հայերի ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---