Պատանեկան առաջնության 4-րդ տուրում հայ շախմատիստները 11 հաղթանակ են տարել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Քեմեր քաղաքում ավարտվել է Շախմատի պատանեկան առաջնության 4-րդ տուրը: Հայաստանը ներկայացնում են 16 շախմատիստ եւ 8 շախմատիստուհի:



4-րդ տուրի արդյունքներով հայ շախմատիստները 8 հաղթնակ ունեն`



Միքայել Մկրտչյան (մինչեւ 10 տարեկան)

Արման Պետրոսյան (մինչեւ 10 տարեկան)

Արտյոմ Մանուկյան (մինչեւ 10 տարեկան)

Տիգրան Հարությունյան (մինչեւ 12 տարեկան)

Հովհաննես Գաբուզյան (մինչեւ 14 տարեկան)

Սարգիս Ստամբոլցյան (մինչեւ 16 տարեկան)

Սամվել Տեր-Սահակյան (մինչեւ 18 տարեկան)

Ռոբերտ Հովհաննիսյան (մինչեւ 18 տարեկան):



Հինգ պարտիա ավարտվեց ոչ ոքի, երեք պարտիայում հայ շախմատիստները պարտվեցին:





Աղջիկները երեք հաղթանակ են տարել`



Ելենա Եղիազարյան (մինչեւ 8 տարեկան)

Մարիա Գեւորգյան (մինչեւ 16 տարեկան)

Զոզան Շաքրյան (մինչեւ 16 տարեկան):



Երկու պարտիա ավարտվել է ոչ ոքի, երեքը` հայ շախմատիստուհիների պարտությամբ:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---