Վրաստանի Անվտանգության խորհուրդը որոշել է բացել Վերին Լարսի սահմանային անցակետը

PanARMENIAN.Net - Անցած շաբաթվա վերջում Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել Ռուսաստանի հետ սահմանում Վերին Լարսի անցակետը բացելու մասին: Նախկինում Թբիլիսին փորձում էր կապել անցակետի բացումը ՌԴ-ում գործող վրացական գյուղմթերքի ներկրման արգելքի վերացման հետ: Այժմ Վրաստանը հրաժարվել է այդ պահանջից, սակայն իշխանությունները հայտարարում են, որ Վերին Լարսը կփակվի, եթե Մոսկվայից կրկին «տեղեկատվական հարձակումներ» սկսվեն` այդ սահմանով ահաբեկիչների մուտք գործելու մասին, գրում է «Կոմերսանտը»:



Վերին Լարսի անցակետի բացման հարցին, որը վրացիներն անվնում են «Կազբեգի» անցակետ, նվիրված էր Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի հատուկ նիստը: Անցած ուրբաթ ռուս-վրացական սահմանի բացման զգայուն թեմայի քննարկման համար նախագահական պալատ էին հրավիրվել նույնիսկ չափավոր ընդդիմության` Քրիստոնյա-դեմոկրատների, «Ազգային ժողովի» եւ «Ազատություն» կուսակցության առաջնորդները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---