Երեւանում հրատարակվել են Հայաստանում բրոնզեդարյան ռազմական արվեստի մասին գրքեր

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին, ժամը 12.00-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա Հայկ Դեմոյանի «Հայոց պատերազմները եւ ռազմարվեստը» մատենաշարի «Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան սպառազինությունն ու ռազմարվեստը», «Վանի թագավորության պատերազմներն ու ռազմարվեստը» հատորյակների շնորհանդեսը:



Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---