Հայաստանին անհրաժեշտ է մոտավորապես 600 մլն դոլար` խաղողի այգիները ֆիլոքսերից պաշտպանելու համար

PanARMENIAN.Net - Ֆիլոքսերի դեմ պայքարելու եւ խաղողի այգիները պահպանելու համար Հայաստանին անհրաժեշտ է մոտավորապես 600 մլն դոլար: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Համաձայն նրա խոսքերի, ֆիլոքսերով վարակված է Հայաստանի ընդամենը մեկ խաղողի այգի, սակայն այդ գործընթացն արդեն 3-4 տարի ակտիվորեն զարգանում է: «Կորուստներից հեռու մնալու համար, Հայաստանին հարկավոր կլինի 600 մլն դոլար` խաղողի այգիները վերականգնելու համար, ընդ որում, դրան կարելի է հասնել միայն 5 տարի հետո», - ասաց նա:



Այս խնդիրը բարձրացնելով, Ավագ Հարությունյանը հատուկ շեշտեց, որ Հայաստանն այդ գումարը երբեւէ չի ունենա, բացի այդ, խաղողի այգիների 99 տոկոսը պատկանում է գյուղացիներին, որոնք նույնպես գումար չունեն այգիները վերականգնելու համար: «Այսպիսով, մոտակա ժամանակաշրջանում սպասվում է խաղողի այգիների համընդհանուր ոչնչացում», - ավելացրեց նա:



Խաղողի ֆիլոքսեր (Viteus vitifolii) - ամերիկյան ծագման ուտիճ, որն իր երկրում վտանգավոր չէր, սակայն Եվրոպա ընկնելով, փոխել է իր կենսաբանությունը եւ դարձել շատ վտանգավոր ոչնչացնող խաղողագործության համար: Նախ` այն տարածվել է Ֆրանսիայում եւ կործանել այդ երկրի խաղողի տնտեսությունը, որը հռչակված էր իր գինեգործությամբ: Այնուհետեւ տարածվել է նաեւ արեւելքում: 30 տարվա ընթացքում այդ ուտիճը կործանել է մոտ 6 մլն հա խաղողի այգիներ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---